Քիչ առաջ Գյումրիում ոստիկանները բիրթ ուժ կիրառելով բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին.Աշոտյսն

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ Գյումրիում ոստիկանները բիրթ ուժ կիրառելով բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  ՀՀԿ  ԳՄ  անդամ  Արմեն  Աշոտյանը:

«Բերման ընթացքում դիտավորյալ տապալել են գետնին, Կարոն ունի վնասվածքներ, ձեռքը կոտրվել է:
Հիմա էլ փորձում են ձերբակալության համար հիմքեր ստեղծել:
Այսպես կոչված քֆուրի քրեականացման անվան տակ տեղի են ունենում խոսքի ազատության սահմանափակումներ և քաղաքական բռնաճնշումներ այլախոհների նկատմամբ:
Իսկ Եվրոպական Միության դեսպանը В Багдаде все спокойно դեմքով շարունակելու է ձեզ և Բրյուսելին լոլոներ պատմել դրսում՝ փիսիկ, ներսում՝ առյուծ ներկայացող ոչնչությունների “ժողովրդավար” լինելու մասին»«_գրել  է  Աշոտյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով