Էդ ոնց է ստացվել,որ էս կապիտուլյանտ կառավարությունը մարդկանց առողջության մասին է մտածում,բայց միայն սահմանափակումներով և տուգանքներով.Բաբայան

 

Իսկ ով՞ է ասել,որ ծխող մարդը իրավունքներ չունի այնքան,ինչքան չծխողը:Ֆեյսբուքի  իր  էջում  գրում է Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը:

Էդ ոնց է ստացվել,որ էս կապիտուլյանտ կառավարությունը մարդկանց առողջության մասին է մտածում,բայց միայն սահմանափակումներով և տուգանքներով:
Ու դուք մտածում եք,որ ծխող մարդիկ այլևս կգնան սրճարան ու կնստեն առանց ծխել:Բիզնեսին սա իրականում հարված է,քանի որ ծխողների թիվը գերազանցում է չծխողներին և նման անարդար մոտեցումը իր հերթին կհարվածի մարդկանց բիզնեսին շատ ուղիղ իմաստով:
Էս երկրում քաղաքացին տուգանքի մատերիալ է,դա փաստ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով