Մեղք եք, ուշքի եկեք, հրաժարվեք մեր պետությունը քանդելու ազգադավ ծրագրից․ Ամրամ Մակինյան

 

Փաստաբան  Ամրամ  Մակինյանը  գրում է.

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ խզբզանքը քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սանձազերծել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պատճառները բոլորին ակնհայտ են՝ դատավորն արդարադատություն է իրականացրել, ինչն ուղղակի վատթրացրել է հոգեկան հիվանդությամբ տառապող անձի առանց այդ էլ ծանր վիճակը…
Ակնհայտ է, որ վերջին տարիներին գործադիր իշխանությունն իրեն ոչ հաճո դատական ակտեր կայացրած դատավորների նկատմամբ իրականացնում է կարգապահական և քրեական հալածանքներ, որպիսի գործողություններով ռումբ է դնում մեր պետության վերջին հենասյան տակ:
Մեղք եք, ուշքի եկեք, հրաժարվեք մեր պետությունը քանդելու ազգադավ ծրագրից…»,-գրել է Մակինյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով