Նիկոլ Անհողի պահած բանակն այս խայտառակությու՞նն է .Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ  Համբարյանը գրում  է.

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Սարոյանը հրապարակում և լուսանկար է տեղադրել իր էջում բացահայտելով, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողի կողմից ժամանակին շատ խիստ քննադատաված երևույթը՝ բանակում ծառայողների հարազատների կողմից սեփական գումարով տարբեր պարագաների գնումն, այժմ ոչ միայն ծաղկում է, այլև ստացել է ավելի այլանդակ բնույթ…

Ըստ օգտատիրոջ, զինառներն այս ցանկը ներկայացնում են նորակոչիկի ծնողին, ով էլ ըստ հերթականության գնում է այդ ապրանքները…Ըստ օգտատիրոջ, խանութներում հավաստիացրել են, որ ցանկը «վերևից» են ստացել…
Ստացվում է, որ Նիկոլ Անհողի կողմից քննադատված և նախկինների օրոք «անտռուսիկ-անմայկա» ծառայությունից դժգոհող շատ քայլիստների բարձրաձայնած այդ երևույթը շարունակվում է նաև հիմա, այն դեպքում, երբ իշխանատեղափոխությունից հետո կապիտուլյանն ամեն քայլափոխին ղժղժում էր, որ բանակում ծառայղի հարազատների կողմից զինվորականին ուղարկվող «տուլիկների» հարցն ինքը լուծել է…
Եթե նորակոչիկն այս ամենը ստանա ՊՆ-ից,ապա դրա գնման կարիքը չի էլ ունենա և որևէ մեկը չփորձի ապացուցել, որ ծնող իր կամքով է սա գնում և «վերևներում» տեղյակ չեն այս մասին…
Զարմանալի է, իսկ ելակն ինչու՞ չկա նորակոչիկի այս «մենյուի» մեջ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով