Հիմա պարզա չէ՞,որ Ալիևը վախենում է Սերժ Սարգսյանի վերադարձից.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը   գրում  է.

Ալիևը վախենում է Սերժ Սարգսյանի վերադարձից.
Եթե ունեք էլեմենտար տրամաբանություն…
Ալիևը հայտարարել է իր վախերի մասին և նշել,որ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները այն մարդիկ են,որ հարմար պահին կարող են իրենց հարվածել:
Բա հիմա էսքանից հետո էլեմենտար 4-րդ դասարանի տրամաբանություն ունեցողն էլ պետք է հասկանա սա ինչ է նշանակում:
2018-ին օրինական ընտրված իշխանության դեմ դուրս գալով թավշյա խունտան կատարեց իշխանազավթում փողոցի միջոցով և օրինական ԱԺ կողմից ընտրված վարչապետին ստիպեցին հեռանալ:
2018-ին ԱԺ կողմից ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը այն ղեկավարն էր ումից մինչ օրս վախենում է Ալիևը և հենց Սերժ Սարգսյանից է խլվել իշխանությունը,ում էլ այն ըստ տրամաբանության պետք է վերադարձվի(եթե իհարկե նախագահը ցանկություն ունենա կրկին ստանձնել երկրի ղեկը)քանի որ ըստ Սահմանադրության Հայաստանի վերջին օրինական և սահմանադրական ճանապարհով ընտրված ղեկավարը ինքն է եղել:
Հիմա պարզա չէ՞,որ Ալիևը վախենում է Սերժ Սարգսյանի վերադարձից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով