«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր արդեն գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, pegasus լրտեսական ծրագրի օգտագործման, գնման եւ այս խնդրին առնչվող այլ հարցադրումներով։ Հարցն ունի հանրային հնչեղություն, քանի որ սպառնում է ՀՀ քաղաքացու հիմնարար ազատություններին, անձնական տվյալների պաշտպանությանը եւ մեր երկրի ազգային անվտանգությանը։
Ժամանակին, դեռ 90-ականներին Դաշնակցության գրասենյակներում կատակում էինք, երբ հեռախոսով զրուցում էինք, ասում էինք՝ ընկեր մայորը լսում է։ Հիմա արդեն հայտնի չի, թե լսողն ի՞նչ կոչում ունի։ Սակայն այսօրվա գաղտնալսման սկանդալը փաստում է, որ այս իշխանությունը եթե անգամ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մի քանի տասնյակ միլիոն դոլար է վերադարձրել պետական բյուջե, այն դարձրել է պարգեւավճար, հիմա պարզվում է նաեւ բազմամիլիոնանոց գնումով փորձում է հետապնդել, գաղտնալսել իր քաղաքացիներին, քաղաքական գործիչներին»,-գրել է Մանուկյանը