Լավ հասկացել ու քաջ գիտակցել ես ինչ ես անում, ինչի համար ես անում,որովհետև դու դավաճան ես. Արթուր Ղազինյանը`Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր   Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եթե քո ժողովրդին խոստանում ես խաղաղություն, բայց բերում ես պատերազմ;
Եթե խոստանում ես ժպիտ, բայց բերում ես ցավ ու արցունք;
Եթե դու քո ժողովրդին խոստանում ես երջանկություն, բայց բերում ես դժբախտություն;
խոստանում ես կառուցում, բայց բերում ես արհավիրք ու ավերածություն;
Եթե դու քո ժողովրդին խոստանում ես հաղթանակներ ու ձեռքբերումներ, բայց բերում ես միայն պարտություն ու կորուստ;
Եթե խոստանում ես հպարտություն, բայց բերում ես նվաստացում ու ստորացում.
Ուրեմն դու կամ հիմար ես, լուզեռ, ստախոս ու խաբեբա, կամ դավաճան ես ու սրիկա, քանի որ անհնար է այդքան սխալվել, անհնար է այդքան թերանալ, չհասկանալ, չգիտակցել:
Բայց դու իրականում չես սխալվել, ոչ էլ թերացել ես, լավ հասկացել ու քաջ գիտակցել ես ինչ ես անում, ինչի համար ես անում:
Որովհետև դու դավաճան ես . . .

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով