Նա արհեստավարժ մանիպուլյատոր է,ով չունի ոչ ամոթ,ոչ էլ սրբություն.Վահան Բաբայանը`Փաշինյանի մասին

 

Մանիպուլյատորի փեշակով կապիտուլյանտի մասին:Ֆեյսբուքյան  իր  էջում  գրում    է Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանրությանը միշտ հանդես է գալիս երկու տեսակով`երկուսում էլ մանիպուլյատոր:
44 օրյա պատերազմի ժամանակ իրեն լուրջ զորավարի տեղ դրած կոչ էր անում փրկել երկիրը և գնալ նոր Սարդարապատ,ինքն էր ասում,որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նոյեմբերի 9-ից հետո սույն մանիպուլյատորը դարձավ վախվորած,բունկերներում թաքնված մի վտարանդի,որը ժողովրդի վրեժներից էր խոսում և միաժամանակ համաձայնվում հողերը տալ,թուրքի հետ բարեկամանալ և այլն:
Մի պահ մանիպուլյատորը մուրճը ձեռքը պտտվում էր մարզերում,հետո ԱԺ -ում ընդդիմությանը ասում էր եկեք նստենք խոսենք:
Ասում էր մենք մինչև վերջ կռվելու ենք,հետո խաղաղության դարաշրջանից խոսում,Շուշին տվել պրծել էին,բայց ինքը գրում էր մարտերը շարունակվում են:
Ի՞նչ եմ ուզում ասել,նա կասի,որ միջանցք չի տալու,նա կասի փաստաթուղթ չի ստորագրելու,նա կասի ինչ ուզեք,բայց վերջում կանի լրիվ հակառակը,քանի որ նա արհեստավարժ մանիպուլյատոր է,ով չունի ոչ ամոթ,ոչ էլ սրբություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով