Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհն անցանելի է. ոստիկանությունը հերքում է

 

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կաթվածահար չէ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։ Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված ճանապարհն (Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը) անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով