25 օբյեկտների ստուգայցի ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ երեկոյան՝ 11.11.2021, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի, Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

 25 օբյեկտների ստուգայցի ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ում: Կազմվել են արձանագրություններ:
 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով