Հայաստանը՝ գեղցիության զոհ. Անդրանիկ Թևանյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանը՝ գեղցկության զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Հայաստանի խնդիրը, այլ պատճառներից բացի, գեղցիությունն է։ Գեղցիություն քաղաքականության մեջ, մշակույթում, գիտության ասպարեզում, բիզնեսում, կենցաղում, հասարակական հարաբերություններում, առևտրի մեջ, Երևանի կենտրոնում, խոսելաձևում, հագուկապի հարցում։ Մի խոսքով՝ ամենուրեք։

Գեղցիները միգուցե քիչ են, բայց նրանք իրենց պարտադրում են, ճաշակ ու վարքականոն թելադրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ մոտ գեղցիությունն այնքան տարածված է, որ նույնիսկ տեսակներ ունի։ Կա սովորական գեղցիություն։ Կա նաև «էլիտար», քաղքենիական գեղցիություն, փոքր մարդու՝ մեծ երևալու ցանկությամբ պայմանավորված գեղցիություն։

Գեղցիության տարատեսակներից է «գլոբալը»՝ տիեզերական մասշտաբների հասնողը՝ «Կա՞ արդյոք կյանք Մարսում» թեմայով»,- գրել է Թևանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով