ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում.իրանագետ

 

Միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։ Ի դեպ, ուշագրավ է նաև, որ քարտեզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ կից հրապարակելով քարտեզներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հետաքրքրական է, որ 1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» (Атлас Союза Советских Социалистических Республик, картоиздательствo НКВД РСФСР, Москва, Изд. ЦИК СССР, 1928) Հայաստանի տարածքը մոտ 1500 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում։

Այսինքն, միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։

Ի դեպ, ուշագրավ է նաև, որ քարտեզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կից՝ «Ատլասում» ՀԽՍՀ քարտեզը»,- գրել է Ոսկանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով