Monthly Archives: Օգոստոսի 2021

Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը․ «Փաստ»

  «Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը: «Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե որտեղ և ինչպես է անցկացնելու Քոչարյանն իր ծննդյան օրը: Երկրորդ նախագահի գրասենյակից որևէ բան ճշտել, ցավոք, չհաջողվեց: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այս տարի նույնպես որևէ առանձնահատուկ բան չի սպասվում: ՀՀ երկրորդ նախագահն, ամենայն… Կարդալ ավելին »

Վանդալիզմ՝ «Եռաբլուր» պանթեոնում. քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը

  Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն:… Կարդալ ավելին »

Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես

    Արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելու, վերջիններիս շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով Արցախում կհիմնվի 1,000 սոցիալական բիզնես։ 1,000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1,000 հայ ընտանիք։ Նախաձեռնությունն արդեն իսկ գործնական փուլում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված թվից 100 բիզնեսի… Կարդալ ավելին »

Հաստատվել է կորոնավիրուսի 524 նոր դեպք, 361 առողջացած, մահվան 14 դեպք

  Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք: Ունենք 361… Կարդալ ավելին »

Բացահայտվել են խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր.ԱԱԾ

  ՀՀ ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են եղել փաստական տվյալներ այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մի շարք կապալառու ընկերությունների միջև կնքված թիվ «ՎՁՄ ԲԸԱՀ-01/5» պետական գնման պայմանագրի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով… Կարդալ ավելին »

Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները.Տիգրան Աբրահամյան

  Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Նախ Թուրքիայի նախապայմանները շարունակում են օրակարգում մնալ, այդ թվում՝ մեզ պարտադրվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։ Երկրորդ, պահանջներից մեկն էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ… Կարդալ ավելին »

Լավագույն ճանապարհը գիտելիքահեն հզոր Երկիր կառուցելն է. Դանիելյան

  Խոնարհումս այն հազարավոր երիտասարդներին, որոնց ուսումը այդպես էլ կիսատ մնաց, որոնք մեր մատաղ սերնդի սերուցքն էին, որոնք վստահաբար գիտեին, թե հանուն ինչի էին վտանգում իրենց կյանքը: Մենք պետք է արժանի լինենք նրանց, ոչ թե պարզապես բավարարվենք կյանքը վայելելով և դատարկ լոզունգներով, իսկ դրա լավագույն ճանապարհը գիտելիքահեն հզոր Երկիր կառուցելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր… Կարդալ ավելին »

Հայաստանի ապաշրջափակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նույնիսկ շրջափակումը. «Փաստ»

  «Փաստ» թերթը գրում է. «Տրանսպորտային ուղիների և համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը տնտեսական զարգացման լրացուցիչ խթան է։ Ժամանակակից գլոբալացող աշխարհում պետությունների համար հատուկ նշանակություն են ձեռք բերել արտաքին հաղորդակցության նախագծերը, որոնք շատ դեպքերում նաև քաղաքականություն թելադրելու գործիք են դարձել։ Եվ այս հարցի նկատմամբ հատկապես զգայուն է Հայաստանը, որի դիրքը, տեղագրությունը և աշխարհաքաղաքական իրավիճակը տրանսպորտային ուղիների հարցում… Կարդալ ավելին »

ՃՏՊ Ռոստովյան փողոցում․ կան տուժածներ

Օգոստոսի 30-ին, ժամը 19:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Երևանի Ռոստովյան փողոցում նկատել է ՃՏՊ․ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ։   Պարզվել է, որ բախվել են  շտապօգնության «Nissan» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Mercedes» մակնիշների (վարորդ՝ Մ․ Ֆ․, ծնված 1987 թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով շտապօգնության… Կարդալ ավելին »

Հրազդան քաղաքին հարակից սարի վրա այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

  Օգոստոսի 30-ին, ժամը 21։05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքին հարակից սարի վրա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ 23։55-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկ տարածք։