Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները.Տիգրան Աբրահամյան

 

Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախ Թուրքիայի նախապայմանները շարունակում են օրակարգում մնալ, այդ թվում՝ մեզ պարտադրվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։

Երկրորդ, պահանջներից մեկն էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելն է։

Միաժամանակ պետք է գիտակցել, որ հատկապես մեր տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական քաղաքականությունը ներդաշնակեցված է և այս պետությունները հանդես են գալիս նախապես համաձայնեցված դերաբաշխմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարճ ասած, եթե Ադրբեջանը հանդես է գալիս սահմանային սադրանքների քաղաքականության դիրքերից, ապա այն ոչ միայն համաձայնեցված է Թուրքիայի հետ, այլ ստանում է այդ երկրի սատարումը։

Այս պարագայում խոսել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման կամ ստացվող դրական ազդակների մասին, լրիվ անտրամաբանական է»,-գրել է պատգամավորը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով