Վանդալիզմ՝ «Եռաբլուր» պանթեոնում. քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը

 

Երեկ՝ օգոստոսի 30-ի ցերեկը, անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն:

Նարեկի հոր խոսքով՝ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:

Հայրը նշել է, որ առավոտյան խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, ու որ այդ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով