Monthly Archives: Օգոստոսի 2021

Փաշինյանն արձակուրդ է գնում

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Արտակարգ դեպք՝ Երևանում. Mazda մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

  shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա, որի մեջ՝ տղամարդու դի:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ… Կարդալ ավելին »

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը. վթարից հետո Land Rover-ը բախվել է ավտոմեքենաներից մեկին. կան վիրավորներ

  shamshyan.com-ի  փոխանցմամաբ   երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 56-ամյա Արամ Մարդանյանի վարած Hyundai մակնիշի, Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 56-ամյա Ռուզաննա… Կարդալ ավելին »

Զինված հարձակում՝ «Երևան մոլ»-ի բանկի վրա. հափշտակել են մի կապոց գումար․ shamshyan.com

  Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայի՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար, գրում է shamshyan.com-ը։ Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են… Կարդալ ավելին »

Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել․ Էդգար Ղազարյան

  Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր դեռևս 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Անցել է արդեն 22 օր, սակայն արտերկրում իր արձակուրդն անցկացնող Հանրապետության նախագահը չի… Կարդալ ավելին »

Երեկ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին. Թագուհի Թովմասյան

Երեկ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին: Նա, սակայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում չէր: Բժշկի ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոն:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրում է  «պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հիվանդանոցում՝ բժշկի սենյակի մոտ, հսկողություն էին իրականացնում համազգեստով 3 երիտասարդներ, մյուսն էլ ներսում էր: Բայց… Կարդալ ավելին »

ՃՏՊ Պռոշյան գյուղում

  Օգոստոսի 30-ին, ժամը 22:01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի «Սև քար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։… Կարդալ ավելին »

Հրդեհ սուրճի արտադրամասում

  Օգոստոսի 31-ին, ժամը 09։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառի 1-ին հարկում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի… Կարդալ ավելին »

Այրվել է անասնակեր

    Օգոստոսի 31-ին, ժամը 00։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:57-ին, մարվել՝ 09։32-ին: Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր: