Monthly Archives: Օգոստոսի 2021

Լավրովն ուղիղ մեսիջ տվեց. եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու. Աշոտյան

  ՀՀԿ փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է. Համաշխարհային դիվանագիտության ալֆա՝ Լավրովի և գործակալալան ցանցի օմեգա՝ Միրզոյանի ասուլիսից մի քանի կարևոր շեշտադրում: Գերիների հարցը Ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես կապիտուլյանտի մեղքով է՝ ա. Ինչու՞ հայկական կողմը միանգամից, անվերապահ և մի բան էլ ավել կատարեց… Կարդալ ավելին »

ՊԵԿ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 2021-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ 311 ԴԵՊՔ

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ… ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելով մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները,  շուրջօրյա հսկողական միջոցառումների արդյունքում 2021թ. առաջին կիսամյակում արձանագրել է բացահայտումների զգալի աճ: Մասանվորապես, վարչության կողմից 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մաքսային… Կարդալ ավելին »

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

  եկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին կարող եք հետևել այս հղումով․ https://www.youtube.com/watch?v=I76JLoTc1t0

ՀՅԴ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի Արցախի գրասենյակը

  Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն է սկսելու ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրումը հստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների… Կարդալ ավելին »

Դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը բարդ է ու ձգձգումներով․ ՄԻՊ

  2020 թվականի ընթացքում Պաշտպանին շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ: ՄԻՊ-ից  հայտնում են, որ 2021 թվականին Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է և սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը՝ Նաիրի Հունանյանի գաղափարակից. 7or.am

  7or.am-ը գրում է․ «Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քարեր նետվեցին Վազգեն Սարգսյանի ուղղությամբ: Դա գաղափարական հարձակում էր: Մեղադրանքն այն էր, որ նա որպես պաշտպանության նախարար խառնվել է ներքաղաքական կյանքին, նախաձեռնել է 1998-ի իշխանափոխությունը: Ուշադրությո՛ւն դարձրեք, Վազգեն Սարգսյանին մեղադրում են, որ նա խառնվել է քաղաքականությանը 1998-ին, բայց «մոռանում» են, որ նույն Վազգեն Սարգսյանը քաղաքականությանը խառնվել է նաև 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ՝… Կարդալ ավելին »

Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով՝ ասենք թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր. Վանեցյան

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որ եթե քեզ ապտակում են, դու չես պատասխանում, էլի են ապտակում ու փորձում խլել քո ունեցվածքը, դու չես պաշտպանում, էլի են խլում։ Այս մասին «Հայրենիք»-ի ճամբարականների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով՝ ասենք, դե լավ թուրքերը թող գան, մտնեն… Կարդալ ավելին »

10 գործոններ, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ ներկայացրել է 10 գործոններ, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը. «1. Աշխարհաքաղաքական աճող մրցակցություն. Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիան, Թուրքիայի պանթուրքական էքսպանսիան, Արևմուտքի անվտանգության նոր ճարտարապետությունը։ 2. Տարածաշրջանում կոնֆլիկտայնության բարձր մակարդակ. Արցախյան հակամարտությունը, Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ,… Կարդալ ավելին »

Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ

  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց Ազգային ժողովի Պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Քիչ առաջ հանձնաժողովում նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը, սակայն նրանք փոքրամասնություն են կազմում եւ հարկավոր էր առնվազն մեկ իշխանականի «կողմ» քվե, սակայն Քաղպայմանագրի պատգամավորները նիստի ընթացքում բռնել էին Ղազինյանի «աքիլեսյան գարշապարը»՝ բանակում… Կարդալ ավելին »