Հրդեհ սուրճի արտադրամասում

 

Օգոստոսի 31-ին, ժամը 09։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառի 1-ին հարկում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի երկրորդ հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։56-ին, մարվել՝ 10։16-ին։ Արտադրամասում այրվել են երկու սրճաղաց, սուրճ և շաքարավազ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով