Լավագույն ճանապարհը գիտելիքահեն հզոր Երկիր կառուցելն է. Դանիելյան

 

Խոնարհումս այն հազարավոր երիտասարդներին, որոնց ուսումը այդպես էլ կիսատ մնաց, որոնք մեր մատաղ սերնդի սերուցքն էին, որոնք վստահաբար գիտեին, թե հանուն ինչի էին վտանգում իրենց կյանքը: Մենք պետք է արժանի լինենք նրանց, ոչ թե պարզապես բավարարվենք կյանքը վայելելով և դատարկ լոզունգներով, իսկ դրա լավագույն ճանապարհը գիտելիքահեն հզոր Երկիր կառուցելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր ջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինձ համար «Գիտելիքի և դպրության» օրն առաջնահերթ տոն է, չեմ կարող չարտահայտվել: Դեռ 1984 թվականից դասավանդում եմ, սկզբում՝ ասպիրանտի կարգավիճակով մոսկովյան բուհերում, այնուհետև, պաշտպանելուց հետո, ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում: Շնորհավորում եմ, մաղթում եմ մեր մատաղ սերնդին ամուր կամք, գիտելիքի նկատմամբ սեր ու հավատ, մտավոր ունակություններով ազգային անվտանգությունն ամրապնդելու և արժեքներն անշեջ պահելու ձգտում:

Խոնարհումս այն հազարավոր երիտասարդներին, որոնց ուսումը այդպես էլ կիսատ մնաց, որոնք մեր մատաղ սերնդի սերուցքն էին, որոնք վստահաբար գիտեին, թե հանուն ինչի էին վտանգում իրենց կյանքը: Մենք պետք է արժանի լինենք նրանց, ոչ թե պարզապես բավարարվենք կյանքը վայելելով և դատարկ լոզունգներով, իսկ դրա լավագույն ճանապարհը գիտելիքահեն հզոր Երկիր կառուցելն է ….»,- գրել է Դանիելյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով