Նկարում տեսանելի չէ հիմնական գլուխգործոցը՝ շուրջ 680․000 հայերի մարմնավորումն ու հավաքական կերպարը.Էդգար Ղազարյան

 

Աշխարհում ապրում է տարբեր հաշվարկներով մոտ 9 միլիոն հայ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նրանք լիազորել են Հայաստանում ապրող շուրջ 3 միլիոն հայերին՝ իրենց կազմից ընտրեն ընդամենը 107 հոգու կամ ընդհանուրի 0,003%-ին, որպեսզի նրանք օրենքներ ընդունեն, հանրային կյանքը կազմակերպեն ու կանոնակարգեն, որ 9 միլիոնն ապրի այդ օրենքներով ու կանոններով։ Պարզվում է, որ 5․000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի 21-րդ դարում կատարած ընտրությունն ունի այս տեսքը։

Սա դեռ տեսքն է, իսկ բովանդակությու՜նը․ քավոր, սանիկ, աներձագ, մարդ ու կնիկ, ընկեր, բարեկամ, օլիգարխ, դավաճան․․․ ու էլի բաներ, որ ասելու չի։

Ոնց կարող է այս վիճակում գտնվող ժողովուրդը մրցունակ լինել ու դիմակայել ժամանակակից աշխարհի փորձություններին։ Դրա համար էլ, անգամ միջնադարյան հետամնաց սուլթանությունը կարողացավ մեզ հաղթել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․ Նկարում տեսանելի չէ հիմնական գլուխգործոցը՝ շուրջ 680․000 հայերի մարմնավորումն ու հավաքական կերպարը։ Սրանք դեռ դրա հովի տակ, առանց արժանիքների այս դահլիճում հայտնված միավորներ են»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով