Ես ապրում եմ աշխատավարձով, և մարդիկ օր առաջ սպասում են աշխատավարձին որ վարկ փակեն. Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա

 

Երևանի ավագանին արտահերթ նիստով ընդունեց քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ նախագիծը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագիծն ընդունվեց 34 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նախապես հայտարարել էր, չմասնակցեց քվեարկությանը.

«Այս որոշումը վերաբերվում է կոնկրետ ինձ, արտացոլում է կոնկրետ իմ սկզբունքները, որը ես ամենախիստ ձևով պետք է իմ նկատմամբ պահեմ: Խնդրում են չածանցել սա այլ բաների հետ»,-ասաց Մարությանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի համահեղինակ Արմեն Գալջյանն էլ վստահեցրեց, որ աշխատավարձերի բարձրացումը նպատակ ունի բարձրացնել քաղաքապետարանի գործունեության արդյունավետությունը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Աշխատավարձերի բարձրացումը հատուկ նպատակ է հետապնդում, այդ նպատակը քաղաքապետարանի գործունեության արդյունավետության բարձրացումն Է: Մեր աշխատակիցները պետք է աչալուրջ լինեն այս մասով, մենք, բարձրացնելով աշխատավարձը, հետապնդում ենք աշխատանքի արդյունքի բարձրացում: Եթե այդ արդյունքը չբարձրացնենք, ապա պետք է գնանք փոփոխությունների աշխատակիցների մասով»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով