Ստեփանակերտում կմեկնարկեն նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները

 

Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանը գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի ՛ հայրենակիցներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։

Թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240  բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022թ.-ի վերջին։
Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։ Բնակարանաշինությունն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետներում ունենա իր բնակարանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով