Կարծում եմ, որ բոլորի համար էլ արդեն պարզ է, թե նրանք ինչ առաքելություն են ունեցել ընտրական գործընթացներում և ինչ դեր են ունենալու քննիչ հանձնաժողովում

 

Իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի իրադարձությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկանշական է, որ ընդգծված ձևով ներկայացվում է արտախորհրդարանական ուժերի մասնակցության մասին, մասնավորապես հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպմանը մասնակից ուժերը։

Կարծում եմ, որ բոլորի համար էլ արդեն պարզ է, թե նրանք ինչ առաքելություն են ունեցել ընտրական գործընթացներում և ինչ դեր են ունենալու քննիչ հանձնաժողովում։

Որն է՞ լինելու իշխանության գլխավոր նպատակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե կարճ, ապա մի կողմից թիրախավորել անցանկալի գործիչներին, մասնավորապես բարձրաստիճան զինվորականներին, որոնք հանդես էին գալիս իշխանության դիրքորոշումից տարբերվող դիրքերից, իսկ ոմանք բավականին կոշտ։

Երկրորդ, փակել պատերազմի դաժան էջը և փորձել չեզոքացնել վերոնշյալ խնդրով իշխանության անփառունակ գործունեության, քաղաքականության թեման։

Առաջին խնդիրը, միգուցե, մասամբ հաջողվի, սակայն երկրորդով, դա չի հաջողվելու։

Դու կարող ես համատարած ձերբակալությունների/կալանավորումների գնաս՝ այդտեղ օգտագործելով բոլոր ներդրված «ականներիդ», սակայն պատմության համատարած կեղծում և սրբագրում չի ստացվելու»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով