Փաշինյանը Վարդենիսում սիրում էր բոլորին, հպարտանում էր բոլորով և խոնարհվում էր բոլորի առաջ, փորձում համոզել արդեն սահմանապահ վարդենիսցիներին, որ, այնուամենայնիվ, ունեն ապագա.Թովմասյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում սիրում էր բոլորին, հպարտանում էր բոլորով և խոնարհվում էր բոլորի առաջ, փորձում համոզել արդեն սահմանապահ վարդենիսցիներին, որ, այնուամենայնիվ, ունեն ապագա։
Թուրքին Վարդենիսից 2-3 կմ-ի վրա կանգնեցրած այս մարդիկ ապագայից են խոսում այն դեպքում, երբ սահմանից գողացված 80 կովերը չկան, երբ թուրքի տեսադաշտում ապրող վարդենիսցին չի կարողանում գիշերը հանգիստ քնել, որովհետև չունի վստահություն ձեր հանդեպ, որ մի օր թուրքը իրենց տուն էլ չի մտնելու․․․
Ո՛չ, ձեզ հետ չկա ապագա։ Դուք մեր հայրենիքն եք հանձնել թշնամուն, թուրքին եք առաջ բերել և կանգնեցրել վարդենիսցուց աննշան հեռավորության վրա, այնպես եք արել, որ մարդիկ վախվխելով, շորերով անցկացնեն գիշերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով