Պոպուլիզմը շատ կարճ ժամանակ հետո մուտացիա ապրեց և վերածվեց նիկոլիզմի. Վանեցյան

Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր հիմնական դաշնակից ՌԴ-ի հետ: Հարևան երկրների հետ մենք պետք է ունենանք փայլուն հարաբերություններ՝Վրաստանի, Իրանին հետ: Մենք պետք է ունենանք զարգացող հարաբերություններ նաև հիմնական ուժային կենտրոնների հետ՝ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է ՀՀ ներքին գործերին, փորձում է թելադրել իր օրակարգը՝չպետք է տեղ ունենալ ՀՀ-ում:
«Պետությունը պետք է ունենա զսպման մեխանիզմներ՝պոպուլիզմը շատ կարճ ժամանակ հետո մուտացիա ապրեց և վերածվեց նիկոլիզմի»,-նշել է Վանեցյանը:
Նրա խոսքով, նիկոլիզմի հետևանքներն անդառնալի են և աղետալի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով