Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

 

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ առթիվ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը կարճ տեսանյութ է հրապարակել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարբեր տարիների հանդիպումների ու գործունեության վերաբերյալ։

«Շնորհավորում ենք, պարո՛ն Նախագահ:

Պետականաշինության և բանակաշինության գործում Ձեր ներդրումն անուրանալի է:
Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ` Ձեր կյանքի հերթական դժվարին փուլում տասնյակ հազարավոր Ձեր աջակիցների հետ արտաքին թշնամու և ներքին ապազգային, հակապետական ուժերի դեմ պայքարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աստված Ձեզ զորություն տա այդ պայքարը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որպեսզի կրկին տեսնեք Ձեր պաշտելի Արցախը ազատ, անկախ և հուսալիորեն պաշտպանված, նաև Ձեր ջանքերի արդյունքում կառուցված երբեմնի հզոր, անպարտելի հայոց բանակը` վերստին հպարտության արժանի, մեր պետական սահմանները` անխախտ, Հայաստանը` ազգային, հզոր, աշխարհի հետ համաքայլ զարգացող, միջազգային գործընկերների կողմից հարգված և բարեկեցիկ պետություն»,-ասված է գրասենյակի հրապարակած շնորհավորանքում։

facebook sharing button
twitter sharing button

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով