Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

 

Հունիսի 29-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտմեքենան ընկել է Հրազդան գետը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ սահել դեպի ձորակը․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով