Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լավրովը վերջին անգամ Ծիծեռնակաբերդ էր այցելել 2019 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ հայաստանյան նախորդ այցը 2020-ի նոյեմբերի 21-ին էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Այսօր նախատեսվում է նրա հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ։ Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։ Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով