Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովում ներկայացնում է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը, որը ուղեկցվում է նաև ժեստերի լեզվով թարգմանությամբ

2020 թվականը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար եղել է աննախադեպ ծանրաբեռնված։ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով տարեկան զեկույցը։

Արման Թաթոյանի խոսքով 2020-ին միայն դիմումներն ու բողոքները հասել են շուրջ 15 հազարի. «2015-2016թթ.-ի համեմատ՝ ավելի քան 6 անգամ աճել է թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը։ Երբևէ առաջին անգամ մենք մասնակցում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գործի քննությանը՝ քաղաքացուն պետությունից պաշտպանելու նպատակով։ Սա բացառիկ փաստ է, որ խոսում է մեր անկախության մասին»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արման Թաթյանն ընդգծեց՝ ամենակարևորը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ հանրային բարձր վստահությունն է, որոնք հաստատվել են սոցիոլոգիական վերջին հետազոտություններով։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով