Ինչպես և սպասվում էր. Նիկոլը նոր գերիներին գցում է ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի «գրպանը».Գագիկ Համբարյան

Ինչպես և սպասվում էր. Նիկոլը նոր գերիներին գցում է ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի «գրպանը»:Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում գրառում է արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:

Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված Հայաստանի գործող վարչակարգը դիմել էր ՀԱՊԿ-ին և չէր ձեռնարկե կոնկրետ քայլեր 250 ասկյարներին գերեվարելու կամ ՀՀ տարածքից վտարելու ուղղությամբ….

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի սկզբանե այնպիսի տպավորություն էր, որ դա Նիկոլ-Իլհամ տանդեմի կողմից կազմակերպված սադրանք էր՝ ուղղված ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ՝ հայաստանյան հասարակությանը ապացուցելու, որ ՌԴ-ն մեր գործընկերը չէ և ինչ տեղի է ունենում Մոսկվայի “դաբռոյով” է Բաքուն անում, իսկ ՀԱՊԿ-ն էլ փուչիկ կազմակերպություն է…

 

Այսօր տեղի ունեցած հերթական աղետը, երբ ազերիները 6 հայ զինվոր են գերեվարել մեր իսկ տարածքում և դրան դավաճան Նիկոլի վարչակազմի ներկայացուցիչների արձագանքն ապացուցում են, որ հակառուսական և հակաՀԱՊԿական գործողությունները շարունակվում են…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՀՀ ԱԺ-ում քայլիստների առաջնորդուհի Լիլիթը հայտարարել է, որ “ՀԱՊԿ–ի օպերատիվ արձագանքի հապաղումն է
միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների”…
Ստացվում է, ըստ Լիլիթի, ամեն ինչում ՀԱՊԿ-ն և նրա թիկունքում կանգնած ՌԴ է մեղավոր…
Լիլիթ Մակունցի այս զառանցաքները սեփական անճարությունը և թուրքի հետ Նիկոլի սերտ համագործակցելը քողարկելն է, որի գլխավոր նպատակն է հայաստանյան հասարակության մոտ հակառուսական տրամադրությունների աճն ապահովելն ու ՌԴ-ին Հայաստանից և Արցախից վռնդելն է…
Քայլիստ Լիլիթին մի հարց տամ՝«Ամոթ չարեցիք, որ 250 ազերի ասկյարի Հայաստան ներխուժելու պահով դիմեցիք ՀԱՊԿ-ին… Միգուցե ձեր թիմի դավաճան և ոչնչություն լինելն է պատճառը, որ Բաքուն այսքան լկտիացել է»…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով