«Հայոց Արծիվների» Վարչապետի թեկնածուն Խաչիկ Ասրյանն է

 

2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքում՝ Արծվատուն կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել «Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության 13-րդ ժողովը: Ժողովի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու, Կուսակցության hամամասնական ցուցակը հաստատելու և առաջադրելու հարցը: «Հայոց Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության Նախագահությունը միաձայն հաստատել է կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում  է կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուսակցության Նախագահության նիստում որոշում է կայացվել, համաձայն որի՝ Խաչիկ Ասրյանը լինելու է կուսակցության՝ Հայաստանի Վարչապետի թեկնածուն:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

կուսակցության նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով