Փաշինյանը կանգնելու է դատարանի, Աստծո և ժողովրդի դատաստանի առջև.Վանեցյան

Նիկոլ Փաշինյան՝հավասար է նոր պատերազմ, հավասար է նոր պարտություններ, Նիկոլ՝հավասար է նոր զոհեր և նոր գերիներ: Ցավոք սրտի այդ բանաձևը գործում է մինչև այսօր: Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
«Նիկոլը ցավոք սրտի կանգ չառավ և շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը: Հավատացած եղեք, որ մենք արտաքին թշնամուն ենք կանգնեցնելու մեր արտաքին սահմաններում, մենք Նիկոլին և իր դավաճան խմբակին կանգնեցնելու են դատարանի, Աստծո և ժողովրդի դատաստանի առջև»,-նշեց Վանեցյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով