Խոշոր ավտովթար Երևանում. կրկեսի դիմաց բախվել են BMW X6-ն ու Mercedes-ը. BMW-ի վրայից համարանիշները հանել էին

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում  Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ կրկեսի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Արման Հովհաննիսյանի վարած BMW X6 մակնիշի 20 CQ 020 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Կարապետ Մանուկյանի վարած  Mercedes մակնիշի  36 MՏ 226 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով