ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!!! ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱԱԾ, ԵԹԵ ԴՈՒՔ ԿԱՔ, ԱՊԱ ՍԱ ԸՆԴՈՒՆԵՔ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ!!!!

Ռեժիսոր և պրոդյուսեր  Ռուբեն Մխիթարյանը   ֆեյսբուքյան   իր  էջում գրել  է.

Սիրելի ընկերներ և հետևորդներ: Ֆեյսբուքում հայտնվել են իմ անուն ազգանունով, իմ նկարներով բազմաթիվ ֆեյք էջեր, որոնք բացվել են այս տարվա սկզբից, գրեթե կրկնօրինակում են իմ բոլոր հրապարակումները և ՀԻՄԱ ԷԼ ՍԿՍԵԼ ԵՆ ԶԲԱՂՎԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԽԱԲԵԲԱՈՒԹՅԱՄԲ: Նամակներ են ուղարկում մարդկանց ԻՄ ՆԿԱՐՆԵՐՈՎ ու ԻՄ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆՈՎ բացված ԿԵՂԾ ԷՋԻՑ իբր իմ կողմից անցկացվող ԳՈՒՄԱՐԱՅԻՆ խաղարկության շրջանակներում և հայտնում, որ տվյալ անձը շահել է և ԽՆԴՐՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ՈՒՂԱՐԿԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐՆԵՐԸ և ՓԻՆ ԿՈԴԸ:
Հարգելի բարեկամներ: ՉԱՆԵՔ ՆՄԱՆ ԲԱՆ: Ես ոչ մի խաղարկություն չեմ անցկացնում, ՈՉ ՄԵԿԻ ՔԱՐՏԻ ՓԻՆ ԿՈԴՆ ԷԼ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ: Չհավատաք ոչ մի նման հաղորդագրության, թեկուզ այդ հաղորդագրությունը ձեզ ուղարկեն ԻՄ, Դոնալդ ԹՐԱՄՓԻ, կամ Վլադիմիր ՊՈՒՏԻՆԻ անունից:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ԱԱԾ: Դնում եմ իմ անունով բացված կեղծ էջի հղումը: Եթե մտնեք կնկատեք կոնկրետ ու ԱՆՎԻՃԱՐԿԵԼԻ խաբեբաության ու հանցագործության տարրեր: Հաշվեք Գագիկ Սողոմոնյանն է: ԶԲԱՂՎԵՔ!!!!!!
Հարգելի ընկերներ, ձեզ էլ խնդրում եմ մտնել և REPORT անել ու բլոկել այս էջը: Աչալուրջ եղեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով