Էջմիածնի կարիքները թողած՝ քաղաքապետը «ռուսական իմպերիալիզմ»-ի դեմ է պայքարում

 

Մի շարք երկրներում հեղափոխություն անելով իշխանության գլուխ եկած սորոսական տարրերի կարևոր գործառույթներից մեկն էլ եղել և մնում է սովետական գրեթե ամեն ինչ կործանելը՝ հուշարձաններ, պուրակներ, զինանշաններ, խորհրդանշաններ, գրություններ, դրոշներ, քանդակներ, պաստառներ, փողոցների անուններ…. Նրանք այդ ամենն անվանում են «ռուսական իմպերիալիզմ»-ի դրսևորում և պայքարում են դրա դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Փողոցների անվանափոխությունն, ինչ խոսք, դրանից ցանկալիներից և բարոյահոգեբանական առումով օգտավետներից է, սակայն ֆինանսապես ծախսատար և ժամանակատար , քանի որ անհրաժեշտություն է առաջանում   փոխելու մի շարք ցուցանակներ  և   փաստաթղթեր, փողոցի անվանափոխության մասին փաստաթղթերով լրացումներ կատարել այլ փաստաթղթերի համար և այլն: Մի խոսքով, առաջ է բերում ոչ առաջնային և կենսական բյուրոկրատական քաշքշուկների մի մեծ ամբոխ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Էջմիածին քաղաքում փաստորեն չեն խորշել այդ ամենից և այնտեղ կանվանափոխվի շուրջ 22 փողոց: Սա քաղաքի ավագանու որոշումն է, որն արտահերթ նիստի օրակարգ է մտել քաղաքապետ Դիանա Գասպարյանի առաջարկով: «Մենք ունենք անբարեհունչ, ռուսական, բոլշևիկյան տարբեր անուններով փողոցներ և ունենք մեծություններ, որոնց անունով Էջմիածնում փողոցներ չկան», – նշել է անձամբ Էջմիածնի քաղաքապետն իր ուղղակի խոսքում չթաքցնելով հակառուսական տարրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով