«Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու».Սերժ Սարգսյան

 

Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին   «Արմնյուզ»   հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը.

«Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել»,-ասց երրորդ նախագահը:

Հարցին՝ արդյո՞ք իր համար պա՞րզ էր, որ ի սկզբանե դա հակառակորդի նպատակադրումն է եղել, Սերժ Սարգսյանը պատախանեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողություններից, ելնելով Ալիևի հայտարարություններից, ելնելով նրանից, թե ադրբեջանցիները դեպի ո՞ւր են շարժվում ու ո՞վ է դրանց դիմադրում, վստահաբար, ես եկել եմ այդ եզրակացությանը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով