Այսօր հայկական կողմին է հանձնվել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին․ Արցախի նախագահ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահ   Արայիկ Հարությունյանը։

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է ԱՀ նախագահը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով