ՔՊ-ն բանակցում է Սամվել Բալասանյանի հետ.«Հրապարակ»

 

«Իշխանական աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերից շուտ արտահերթ ընտրություններ չի անցկացնի։ Նա ապասում է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրություններին, որտեղ կփորձարկի իր ուժերը, կհասկանա՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, ինչպե՞ս գնալ, ե՞րբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկություններ կան, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն արդեն բանակցում է գործող քաղաքապետ, ճակատին մի քանի կուսակցության անուն դաջած Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն։ Քանի որ լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է Վարդան Ղուկասյանին առաջ մղել՝ որպես Գյումրիի քաղաքապետ, իսկ նրան համարժեք այլընտրանք կարող է լինել միայն Բալասանյանը։

Երեկ նրանց հետ զրուցել չհաջողվեց, Ղուկասյանի մերձավորներից մեկն ասաց, որ նա դեռ որեւէ «շարժ» ցույց չի տվել։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր կային, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում նախընտրում է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի թեկնածությունը։ Մինչեւ աշուն էլի անուններ ասպարեզ կգան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով