Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ.«Հրապարակ»

 

«Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում շարունակում է քաղաքացիների հետ հանդիպումները։ Հարցին՝ հնարավո՞ր է բանակցային գործընթացում փոփոխություն, եթե Դուք գաք իշխանության, նա ասել է․ «Կարծում եմ՝ այո․․․ հարցը դեռ լուծված չէ․․․ պատահական չէ, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ Արցախն ինչ-որ ճանապարհով միանում է Հայաստանի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Դա նշանակում է՝ հարցի լուծումն առջեւում է: Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը: Թե որքանով միջազգային կառույցները հակված կլինեն գնալ այդ ճանապարհով, 2 բանից է կախված, մեկը՝ Հայաստանն ինչ հզորություն ունի, երկրորդը՝ գեոպոլիտիկ հարաբերությունները տարածաշրջանում: Հստակ է, որ ինչ իշխանություն էլ ձեւավորվի, պետք է ամրապնդի ՀՀ սահմանները եւ բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով