Գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 29 և 33 տարեկան երկու տղամարդ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 05.00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29 և 33 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:

Պարզվել է, որ նրանք գիշերը գողացել են Նոր Նորքի 7-րդ զանգվածի խանութներից մեկի պատին ամրացված օդորակիչը և տեղավորել «Օպելում»:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ նրանք կատարել են նմանատիպ ևս երկու գողություն. Նոր Նորքի 7-րդ զանգվածի մեկ այլ խանութից կրկին օդորակիչ էին գողացել, իսկ հունվարին մի գեղեցկության սրահից գողացած օդորակիչն արդեն վաճառել էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ։
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով