30 տարվա հաղթանակը «30 արծաթով» վաճառքի հանողը մսխեց պետականությունը.Էդուարդ Շարմազանովը

30 տարվա հաղթանակը «30 արծաթով» վաճառքի հանողը մսխեց պետականությունը։
Երբ տարիներ առաջ Հանրապետականը շրջադարձային որոշում կայացրեց անդամակցելու Եվրասիական միությանը,խորհրդարանում մի «լաչառ» երեսփոխան իրեն «ճղում» էր ՝քննադատելով մեզ։Այս  մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում  է  արել   Էդուարդ Շարմազանովը:
Ապրիլյան պատերազմից հետո նա հայտարարեց ,որ պատերազմը սկսվել է Ռուսաստանի համաձայնությամբ։
2017 -ին էլ նույն այդ անձը
առաջարկում էր դուրս գալ ԵԱՏՄ -ից։
Իսկ հիմա նա դարձել է այդ տնտեսական միության «ջատագովը»։
Այ իզմեր չունեցող հողատու,բա ասում էիր ԵԱՏՄ -ից պետք է դուրս գալ ,ԵԱՏՄ անդամ դառնալը Հայաստանի ադրբեջանացում է նշանակում։
Հիմա դարձել ես ամենաթունդ եատմապաշտը ու այդ ամենը հանուն ամեն գնով աթոռդ պահելու….
Անսկզբունքային գործիչներին օգտագործում ու շպրտում են,լավ իմացիր։
Քաղաքական մուրացկանությունդ նողկալի է։
Դատապարտելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։ Մուրացկանին տալիս են անկելանոց,բայց ոչ երբեք անկախ հայրենիք։
Հ.Գ. Հայ ժողովրդի 30 տարվա փառահեղ հաղթանակները «30 արծաթով» թուրքին մատուցած քաղաքական մուրացկանները ոչ թե խղճանք,այլ զզվանք են առաջացնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով