«Նա այլևս գոյություն չունի, նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհի Հայությանը».Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար   Արթուր  Ղազինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում,ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»:
Իմ պահանջներն ուղղված չեն իրեն, քանզի նա այլևս գոյություն չունի, նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհի Հայությանը:
Եթե պահանջում ես պետության ղեկավարի հրաժարականը, ապա անուղղակի ճանաչում ես նրան որպես պետության ղեկավար, ընդունում նրան որպես քաղաքական միավոր և վարում ես քաղաքական պայքար:
Հանցագործի հրաժարականը չեն պահանջում, նրան անմիջապես կալանավորում են ու սկսում անկախ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն՝ կատարված հանցագործության ամբողջ ծավալը և բոլոր մասնակիցներին բացահայտելու նպատակով:
Ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանց կամ ձերբակալում են, կամ ֆիզիկապես ոչնչացնում: Սա կանոն է, որը կիրառում են բոլոր կայացած պետությունների ներքին և արտաքին անվտանգության համար պատասխանատու հատուկ ծառայությունները
Իսկ ի՞նչ են անում պետական դավաճանների հետ, որոնց ուղղակի մեղքով զոհվել են 5000-ից ավել հայորդիներ, կորսվել է Հայրենիքի մեկ երրորդը:
Օրինակ Հայաստանում փորձում են պայմանավորվել . .

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով