Արցախում ռուս խաղաղապահների գտնվելը պետք է իրավական հիմնավորում ունենա՝ եռակողմ պայմանագիր, կամ խաղաղապահ առաքելության մանդատ.Միքայել Մինասյան

Արցախում ռուս խաղաղապահների գտնվելը պետք է իրավական հիմնավորում ունենա՝ եռակողմ պայմանագիր, կամ խաղաղապահ առաքելության մանդատ։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«Ռուսական կողմը այն պատրաստել էր դեռևս նոյեմբերի 9-ին, և հայկական կողմը այն պատրաստակամորեն ստորագրեց, սակայն չստորագրեց Ադրբեջանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանական կողմը ելնում է նրանից, որ իրենք հաղթող կողմ են (Փաշինյանը կապիտուլյանտ է), եւ առաջ է քաշում՝ խաղաղապահների գործունեությունը կարգավորող 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել պայմանագրում (կամ դրա բաժնում):

– Ոչ մի հայկական զորք չպետք է լինի Արցախում, որովհետև դա ադրբեջանական հող է։ Ադրբեջանական զորքերն այնտեղ կան իրավամբ, ռուսական զորքերը՝ ադրբեջանական համաձայնությամբ։ Իսկ հայկական զորքեր այնտեղ ընդհանրապես չպետք է լինեն՝ ոչ ՀՀ զինված ուժերը, ոչ Արցախի ՊԲ-ն,

– Արցախ այցելող Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերը պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի և խաղաղապահների հետ համաձայնեցմամբ։

Հայկական կողմի խնդիրն այն է, որ նա կապիտուլյանտական ավյունի պոռթկման մեջ առաջին փաստաթուղթն է ստորագրել՝ Ադրբեջանին հնարավորություն չտալով վերջնականապես ներկայացնել փաստաթղթից իր ակնկալիքները միջնորդ Ռուսաստանին։

Ադրբեջանի հետ չհամաձայնեցված, բայց արդեն Նիկոլի ստորագրած պայմանագրի նախագիծը Ադրբեջանին բանակցային լծակներ է ավելացնում՝ թույլ տալով պահանջները չկատարելու դեպքում պահանջել խաղաղապահների դուրսբերում։

Հ.Գ. Ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվի։ Հունվարի 11-ին քննարկվելու է բոլորովին այլ բան։ Բայց դրա մասին ավելի ուշ»,- գրել է Մ. Մինասյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով