Ասել եմ շատ ու էլի կասեմ. Ազգային Հավաքական Արժանապատվություն: Դա է պահպանում ազգին աշխարհով մեկ ձուլվելուց ու կործանվելուց

Ինչքան էլ տեխնիկան զարգանա, ինչքան էլ գերժամանակակից ավտոպիլոտներ հնարվեն, միևնույն է պետք է օդաչու-հրամանատար, որն ունակ կլինի ավտոպիլոտը անջատելուց ինքնուրույն օդանավը հանել մառախուղից և անվտանգ վայրէջք կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։

«Ասել եմ շատ ու էլի կասեմ. Ազգային Հավաքական Արժանապատվություն: Դա է պահպանում ազգին աշխարհով մեկ ձուլվելուց ու կործանվելուց:
Այսօր այն նման է ավտոպիլոտը միացրած ինքնաթիռի, որին ուղղակի գենետիկ կոդը տանում է առաջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչքան էլ տեխնիկան զարգանա, ինչքան էլ գերժամանակակից ավտոպիլոտներ հնարվեն, միևնույն է պետք է օդաչու-հրամանատար, որն ունակ կլինի ավտոպիլոտը անջատելուց ինքնուրույն օդանավը հանել մառախուղից և անվտանգ վայրէջք կատարել:

Ի դեպ, այդ ինքնաթիռում միայն Հայաստանի հայերը չեն, այլ աշխարհով մեկ սփռված: Պետք է առավել զգոն լինել. տեսել են եղեռն, ցավ ու վիշտ»,- գրել է Բիչախչյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով