Monthly Archives: Դեկտեմբերի 2020

Հայոց պատմության՝ ամենաահավոր, վատ, սարսափելի տարին.Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ամփոփում է անցնող տարին: Գրառումը՝ ստորև. «Ռեկոնկիստա (Reconquista՝ վերանվաճում֊վերադարձ) Վերջապես այս տարին ավարտվում է։ Հայոց պատմության՝ ամենաահավոր, վատ, սարսափելի տարին։ Մեր՝ ոչ բարով իշխանավորները հանձնեցին թուրքին մեր Սուրբ Հայրենիքի կեսը, մեզանից գողացան մեր հաղթանակները, մեզանից փորձեցին խլել մեր պատիվը և արժանապատվությունը։ Հազարավոր զոհեր,… Կարդալ ավելին »

Գարեգին Բ-ն այցելել է մարտական դիրքեր, նաև բուժում ստացող զինծառայողների

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելություններ։ Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղավ Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։ Նորին Սրբությունը զրուցեց… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ամեն տարեվերջին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոս հայորդիների հիշատակին:  Սարգսյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել՝ զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Երրորդ նախագահը այցելել է նաև Արցախյան… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին. նա անձամբ չի գնացել

Նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։ Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Բաբկեն Հարությունյանի մեքենայի վրա հարձակումը քաղաքական հետապնդման դրսեւորում է. հայտարարություն

Այս գիշեր հրոսակները  «Հայրենիք» Կուսակցության  անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան վնասելու դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել կուսակցությունը։ ««Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը՝ այս միջադեպը համարելով քաղաքական հետապնդման դրսևորման մի տեսակ։ «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ բացահայտել այս հանցագործությունը, հակառակ դեպքում հիմք կլինի կարծելու, որ ոստիկանությունը սատարում է նման գործելաոճը։ Կուսակցությունը ևս մեկ անգամ… Կարդալ ավելին »

Փրկարարական 3 ջոկատ այս պահին Մարտունիում, Մարտակերտում, ինյչպես նաև Ջաբրաիլում իրականացնում է զինվորների որոնողական աշխատանքներ

Դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ, – այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն: «2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, նեյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: Այդ աշխատանքների արդյունքում… Կարդալ ավելին »

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակզմը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,–… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 531, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 531 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 159 409-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 2823 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Դեկտեմբերի 31-ի դրությամբ մահվան… Կարդալ ավելին »

Շիշ բռնողի հրահանգով՝ գիշերը հարձակվել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի մեքենայի վրա՝ կոտրելով ապակին

Շիշ բռնողի հրահանգով՝ գիշերը հարձակվել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի մեքենայի վրա՝ կոտրելով ապակին Բարեբախտաբար, Հարությունյանը գտնվել է տանը և չի տուժել միջադեպից: Mediaport-ի տեղեկություններով՝ հարձակումը կազմակերպել է «Իմ քայլի»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող): Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ի մոտ միջադեպ էր գրանցվել շիշ բռնողի և խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող Հարությունյանի միջև: Տեսնելով Սարգսյանին,… Կարդալ ավելին »

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար: Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և… Կարդալ ավելին »