Բաբկեն Հարությունյանի մեքենայի վրա հարձակումը քաղաքական հետապնդման դրսեւորում է. հայտարարություն

Այս գիշեր հրոսակները  «Հայրենիք» Կուսակցության  անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան վնասելու դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել կուսակցությունը։

««Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը՝ այս միջադեպը համարելով քաղաքական հետապնդման դրսևորման մի տեսակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ բացահայտել այս հանցագործությունը, հակառակ դեպքում հիմք կլինի կարծելու, որ ոստիկանությունը սատարում է նման գործելաոճը։

Կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին լռեցնելու բիրտ ու հակաօրինական միջոցները բախվելու են պայքարի ավելի հուժկու միջոցների»,- նշված է հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով