Հայոց պատմության՝ ամենաահավոր, վատ, սարսափելի տարին.Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ամփոփում է անցնող տարին: Գրառումը՝ ստորև.

«Ռեկոնկիստա (Reconquista՝ վերանվաճում֊վերադարձ)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջապես այս տարին ավարտվում է։

Հայոց պատմության՝ ամենաահավոր, վատ, սարսափելի տարին։

Մեր՝ ոչ բարով իշխանավորները հանձնեցին թուրքին մեր Սուրբ Հայրենիքի կեսը, մեզանից գողացան մեր հաղթանակները, մեզանից փորձեցին խլել մեր պատիվը և արժանապատվությունը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, անտուն մարդիկ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա բերեց մեր գլխին՝ 2020 թվականը։

Իհարկե առաջին և ամենագլխավոր մեղավորը դա Նիկոլ Փաշինյանն է և իր ապիկար, անգրագետ և ազգակործան հակահայկական քաղաքականությունն է։

Կարճ ասած մենք թույլ տվեցինք, որ մեզ խաբեն և այդ մեր թուլության համար մենք վճառեցինք ահավոր “գին”։

Ի՞նչ պետք է անել։

Միանշանակ վայրկյան շուտ ազատվել այն համակարգից և այն մարդուց, որը բերեց մեզ կործանման եզրին և ասեմ ավելին դա անբեկանելի է, սակայն ինչ պետք է անենք հետո։

Միանշանակ մենք պետք է հասկանանք, որ եթե մենք չձևավորենք ազգային տեսլական, ապա կապ չունի թե ով ժողովրդի կամքով կգա իշխանության գլխին, միևնույն է նա չի կարողանա ապահովել ազգի և երկրի զարգացումը և առաջընթացը։

Մենք պետք է հասկանանք, որ անվերապահորեն երկիրը պետք է իսպառ ձերբազատվի կոռուպցիայից, երկիրը պետք է լինի իրականում ժողովրդի երկիր, երկիրը պետք է լինի աշխարհի բոլոր հայերի և հայամետ մարդկանց համար արդարության և ազնվության փարոս, որտեղ առաջին տեղում կլինեն ազգային արժեքները և Սուրբ հայոց Եկեղեցին։

Սակայն ամենակարևորը մենք պետք է ապրենք, արարենք, աշխատենք միայն մի վեհ նպատակի շուրջ։ Բոլոր հնարավոր և անհնարին քայլերով վերականգնենք Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և թույլ չտանք, որ թուրք ադրբեջանական ոհմակը իր զորքերը տեղակայի մեր սահմանների եզրին,վտանգելով մեր քաղաքները և գյուղերը։

Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ ոչ մի թուրք ադրբեջանցի վիժվածքի մտքով անգամ չանցնի մոտենալ հայոց օջախներին և սպանելով տարհանել մեզ։

Մի խոսքով, 2021 թիվը պետք է միանշնական մեկնարկ տա Հայոց մեծ Ռեկոնկիստային,այլ կերպ ասած վերադարձի ,վերականգման և հզորացման մեկնարկ։

Աստված բոլոր Հայ հերոսների հոգիները լուսավորի։

Ամեն…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով