«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ազգապա՛հ  Հայեր

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության  և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը` Ձեր սրբալույս օջախներին մաղթելով  անմար կրակ ու ջերմություն, Ձեր սպասելիքներին` արարչական օրհնանք և շնորհ, անսասան ու միասնական Քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առանձնահատուկ շնորհավորում եմ Աստվածային բարձրավանդակի` Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանած ու նահատակված հերոս հայորդիների ընտանիքներին և նույն սահմաններն անառիկ պահող ու անտրտունջ պաշտպանող հայոց հաղթարի զինվորականներին ու նրանց ընտանիքներին` մաղթելով նրանց հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

Մենք` հայրենատիրության ճանապարհով անցնող հայոց ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է` Հայաստան-Արցախ-Սփյուռք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, այսօր էլ ներդաշնակ տրոփում է մեր բոլորի կրծքում:

Արժանի՛ լինենք հայոց ազգային բանակի զինվորականների անպարտելիության ոգու հավերժությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արժանի՛ լինենք մեր մայրերի սիրուն, մեր հայրերի վստահությանն ու մեր իմաստուն գենի անկասելի առաջընթացին:

Մենք հավատո՛ւմ ենք Հայաստանի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց բանակի և հայ ժողովրդի նորանոր հերոսական ձեռքբերումներին:

Մենք վստահո՛ւմ ենք քեզ, հաղթապա՛նծ ժողովուրդ հայոց, որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը, հայոց հայրենիքի անպարտելի ուժը:

Միշտ պետք է գիտակցել, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս:

Միշտ պետք է գիտակցել, որ հայոց ազգային պետականության կառուցումը պետք է լինի յուրաքանչյուր հայի երդումը:

Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև` անընդհատ հզորացնել հայկական բարձրավանդակը` կառուցելով Քրիստոնյա, միասնական և ուժեղ Հայաստան, իսկ Քրիստոնյա, միասնական և ուժեղ Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի:

Փա՜ռք հայոց անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին:

Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային բանակին:

Խոնարհում՝ հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջև:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հայոց հողի ուժն ու  առատությունը, մեր անխախտ լեռների համառությունն ու խրոխտությունը և մեր արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Հայաստանաշե՛ն Հայեր:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

 կուսակցություն  Նախագահ՝   Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով