Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակզմը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,– ասվում է հրամանագրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով