Monthly Archives: Դեկտեմբերի 2020

Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել Ամանորի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, Ավարտվում է 2020 թվականը: Այն ծանրագույնն էր մեր նորօրյա պատմության մեջ: Ծանր՝ իր կորուստներով, Ծանր՝ իր հետևանքներով, Ծանր՝ իր դասերով: Մենք անցանք դաժան փորձությունների միջով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մեր ժողովուրդը չի՛ պարտվել, զինվորը չի՛ պարտվել, քաղաքացին չի՛ պարտվել, հայը… Կարդալ ավելին »

2020-ը չափազանց ծանր տարի էր հայ ժողովրդի և հայոց բանակի համար, մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա. աշխատել. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է նախարար Վաղարշակ Հարությունյանի տարեվերջյան ուղերձը, որում ասվում է. «Սիրելի՛ ծառայակից ընկերներ 2020 թվականը չափազանց ծանր տարի էր հայ ժողովրդի և հայոց բանակի համար։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի լավագույն զավակներին, մեր մարտական ընկերներին՝ զինվորների ու հրամանատարների, որոնց հիշատակը ընդմիշտ կմնա բոլորիս սրտերում։ Հավերժ փա՛ռք մեր… Կարդալ ավելին »

Ես վստահ եմ` կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ. Արտակ Թովմասյան

Կգա այն օրը, երբ մենք կրկին կունենանք հաղթանակած բանակ ու ժողովուրդ. Արտակ Թովմասյան «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի՛ հայրենակիցներ, պատմության գիրկն է անցնում մեր պետության և հայ ազգի համար անդառնալի կորուստներով ու փորձություններով լի 2020 թվականը: Բայց հենց նույն պատմությունն էլ ցույց է տվել, որ հայ ժողովուրդը, դարեր ի վեր, իր… Կարդալ ավելին »

Նոր տարին թող հոգու սփոփանք, խաղաղություն և առողջություն բերի մեր ողջ ժողովրդին.Արման Թաթոյանի Ամանորի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին ծանր էր ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ մեր ողջ ժողովրդի համար։ Ցավոք, անդառնալի կորուստները մտան յուրաքանչյուրիս օջախ, իսկ դժվարություններն ու մարտահրավերները դեռ շարունակում են ուղեկցել մեզ։ Ավանդաբար տոնական համարվող այս օրերին հազարավոր ընտանիքներ կզգան հարազատի բացակայության անսփոփելի ցավը, շատերը կսպասեն հրաշքի․․․ Հանուն մեր հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու… Կարդալ ավելին »

Մեր տոնն այժմ սուգ է և այդպիսին կմնա այնքան, մինչև չվերագտնենք մեր արժանապատվությունը. Իշխան Սաղաթելյանի Ամանորի ուղերձը

Մենք ճանապարհում ենք մեր ազգի համար թերևս ամենաողբերգական տարին, որի ընթացքում մենք կորցրինք մեր հազարավոր զավակներին, արյունով ազատագրված պատմական հողերը, մեր արժանապատվությունը, մեր վաստակած հարգանքը, վստահությունը, ուժը: Այս մասին Ամանորյա իր ուղերձում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Մեր հայրենիքը հյուծված է, վիրավոր ու արյունաքամ, մեր ժողովուրդը գլխիկոր է հուսահատ»,-ասել է նա… Կարդալ ավելին »

Նռան գույնն ու նահանջ տարին.Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել, որը վերնագրել է «Նռան գույնն ու նահանջ տարին»: Գրառման մեջ ասվում է. «2020-ը փախուստի տարի էր։ Փախնում էինք իրականությունից, մեր իսկ սխալներից՝ չնկատելով ռեալ պոլիտիկն ու նախապատրաստվող աղետը։ 2020-ը նահանջ տարի էր։ Մեզ համար այն նահանջ էր բոլոր առումներով՝ հայրենազրկումից մինչև որդեգրած սկզբունքներ, արժանապատվությունից մինչև… Կարդալ ավելին »

Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին, առնետինը՝ առնետին

Տոնական օրեր են, բայց տոնական տրամադրություն չկա։ Միայն տեղական նշանակության անասունը կարող է ստեղծված իրավիճակում տոնական եռուզեռի մեջ լինել։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել   «Պոլիտէկոնոմիա»    հետազոտական ինստիտուտի ղեկավար  Անդրանիկ  Թևանյանը   Միայն մանկուրտը կարող է մեր անթաղ մնացած երեխեքի ու եղբայրների մարմնի մասերի, գերիների, անհետ կորածների մասին մոռանալ ու կենացային բաժակ չխկացնել 31–ի… Կարդալ ավելին »

Իլհամը հայ գերիներից շատերին ահաբեկիչ է համարում և չի պատրաստվում հետ վերադարձնել.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը    ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է. «Ադրբեջանի բռնապետն ահաբեկիչների է համարում այն բոլոր գերեվարվածներին, որոնք Նինոլի դավաճանության պատճառով հայտնվել են ազերիների կողմից վերահսկվող տարածքներում, բայց չեն ցանկացել հանձնվել թուրքերին և շարունակել են պայքարն ու գերեվարվել են՝ ձերբակալված են… Այս ամենի մեղավորը և պատսսխանատուն ազգադավ Նիկոլն է, ով բախտի քմահաճույքին է թողել… Կարդալ ավելին »

Հրդեհ` Սիլիկյան թաղամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքը այրվում է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։11-ին, մարվել՝ 12:40-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 130 քմ)։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ազգապա՛հ  Հայեր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության  և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը` Ձեր սրբալույս օջախներին մաղթելով  անմար կրակ ու ջերմություն, Ձեր սպասելիքներին` արարչական օրհնանք և շնորհ, անսասան ու միասնական Քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու… Կարդալ ավելին »